ԴՈՒՔ ՁԵԶ ՁԱՅՆ ՏՎԱԾՆԵՐԻ ՈՒ ՓՈՂՈՑՈՒՄ ՀԱՎԱՔՎԱԾՆԵՐԻ ԱՆԳԱՄ 5 ՏՈԿՈՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԵՔ. ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մոլի նիկոլականների համար փաստորեն , ժողովուրդը երկրի հոգեւոր առաջնորդները չեն, արժանապատվություն ունեցող քաղաքացիները չեն, այլ 5000 երեխու գլուխ կերած դավաճանին սատարողները։ Միգուցե մտածում եք դու՞ք եք ժողովուրդ: Պատգամավորներ, որոնց ոչ ոք չի ճանաչում։ Որոնց գոյության մասին տեղեկանում ենք հերթական տգետ մտքի առկայծմամբ։ Դուք 2018-ին փողոց դուրս եկած մարդկանց անվանեցիք ժողովուրդ։ Հիմա՝ ձեր իսկ չափանիշով։
Ո՞րն է ժողովուրդը. արժանապատվություն ունեցող հազարավոր քաղաքացիները՞ թե 30 հոգանոց խմբակը՞, որը Ջաբրայիլը Քարվաճառից չի տարբերում։ Ի դեպ ձեր ու ձեր շեֆի հայելային արտապատկերն է՝ հայրենիքը չճանաչող, քարտեզ չիմացող, տեղանքին անտեղյակ։
Դուք ձեզ ձայն տվածների ու փողոցում հավաքվածների անգամ 5 տոկոսի աջակցությունը չունեք։ Այլապես՝ ձեր իսկ չափանիշով դատեք՝ փողոցում ինչի համար ավելի շատ մարդ կա՝ հայրենիքի թե անհայրենիքների խմբակի»։