Դեպրեսիվ լիքը թե դատարկ սեղանների մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը
Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կոչ է արել քաղաքացիներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոները չանցկացնել սննդի դեպրեսիվ սեղանների շուրջ եւ ոչ էլ հյուրերին պարտավորեցնել համտեսել բոլոր կերակուրներից։ Փաշինյանը ասել է, որ ուտելու պրոբլեմը նույնքան վտանգավոր է, որքան ծխելունը։ Իշխանական թիմի համար ասվածը գուցե արդիական է, սակայն հասարակ քաղաքացու համար այդ դեպրեսիվ սեղանը դեպրեսիվ դատարկ է լինելու մեծավ մասամբ եւ կոչը այսպես թե այնպես իրեն չի վերաբերելու։ Թանկացումների ու գումարի գրեթե ի սպառ բացակայության այս շրջանում թերեւս խոսել կարելի է միայն դեպրեսիվ դատարկ սեղանների մասին։
