Դավիթ Բեկի փողոցում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել բլրակի վրա
Դեկտեմբերի 4-ին, ժամը 22:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել բլրակի վրա:
Ուղևորին՝ Լիլիթ Հ.-ին (ծնված 1989 թ.), շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: