Գնեք տեղականը

Ուրեմն կարևոր տեղերի համար բացառապես տեղական արտադրության մալուխ էինք առնում և չէինք համաձայնվում անգամ այլ երկրի առավել էժան և որակով ապրանքին ու էդ կարևոր տեղերը ամբողջությամբ հայկական արտադրության մալուխով է հոսանքը հասնում ։
Մի քանի օր առաջ պետք էր ու արտադրողը հենց իմացավ , միանգամից արձագանքեց ու այնքան նվիրեց , որ շատ ուզեի էլ հնարավոր չէր գնեի ու ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ շատ մեծ ծավալներով օգնեց ու վստահ եմ ՝ կարիքի դեքում էլի կօգնի ։
Նոր էլ տեսել էր նախորդ գրառումս ու անմիջապես զանգահարեց ու 630 մ երկաթ ուղարկեց ։ Անձամբ չեմ էլ ճանաչում , բայց արդեն իմ բարեկամ Վահագն է ։ Ախր ինչպե՞ս չհպարտանանք հայ մարդով , հայ ազգով ։ Աշխարհը համոզված եմ նախանձում է մեզ ու երազում լինել մեր նման ։ Բայց դե ինչպես պապս էր ասում . ” Թթու թան չէ , ամեն մարդու էլ բան չէ”։
Գնեք տեղականը ։