Գյումրիում այսօր <<Անավարտ թռիչք>> վերտառությամբ հուշակոթող է բացվել
Գյումրիում այսօր «Անավարտ թռիչք» վերտառությամբ հուշակոթող է բացվել` նվիրված հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած օդաչուների հիշատակին։
Միջոցառմանը մասնակցել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, զինվորականներ, հյուրեր ու հերոսների հարազատները։
«Մեծագույն ակնածանքով եմ մասնակցում հիշատակի այս միջոցառմանը, որով ևս մեկ անգամ հաստատում ենք, որ որևէ մեկի սխրանքը և գործը չի մոռացվում։ Մեր օդաչուների հիշատակը հավերժ է, նրանք իրենց անձնազոհությամբ ապացուցեցին, որ հայրենիքից առավել ոչինչ չկա, իսկ ողջերս պատգամ ունենք` ապրել ու ապրեցնել, անաղարտ պահել հայրենիքն ու սահմանները։ Խոնարհումս ու փառք մեր հերոսներին ու մեր բանակին» ,- խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։