Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարը և ավագանու անդամները միանցել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը և համայնքի ավագանու անդամները միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այս մասին նշված է համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանի և ավագանու անդամների ստորագրությամբ տարածված հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.
Հաշվի առնելով գործող կառավարության և իշխող քաղաքական ուժի ոչ ազգանպաստ գործունեության հետևանքով երկրում ստեղծված քաղաքական խոր ճգնաժամը, վերջիններիս կողմից երկիրը ճգնաժամից դուրս բերելու անկարողությունը, Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը և համայնքի ավագանու անդամերը միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին»:
Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո, որի համաձայն՝ Արցախի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականի պահանջով հանդես են եկել 200-ից ավել բնակավայրեր:
Դեկտեմբերի 11-ի տվյալներով՝ հրաժարականի պահանջ են ներկայացրել 8 մարզերի 32 համայնք և 205 բնակավայր:
Հրաժարականի պահանջով հանդես եկած մարզերն են՝ Արագածոտն, Կոտայք, Սյունիք, Լոռի, Արարատ, Արմավիր և Շիրակ