Բայդենը Նևադայում հաղթելու դեպքում կհավաքի ընտրիչների անհրաժեշտ թվով ձայները ընտրություններում հաղթանակի համար. նահանգից խոստանում են տվյալները թարմացնել մոտ ժամերս

ԱՄՆ Նևադա նահանգի իշխանությունները, որի ընտրիչները կարող են հաղթանակ բերել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենին, կփորձեն ձայների հաշվարկի վերաբերյալ թարմացված տեղեկատվություն տրամադրել  չորեքշաբթի, այլ ոչ թե հինգշաբթի առավոտյան: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում տալով նահանգապետի տեղակալի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Ռասսելին:

«Մենք այժմ հասկանում ենք արդյունքների նկատմամբ երկրի և նահանգի հետաքրքրության մակարդակը և պատրաստվում ենք թարմացնել տվյալներն՝ ըստ դրանց ստացման»,- ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է նա: Ռասսելի խոսքով՝ թարմացված տվյալների կարելի է սպասել մինչ հինգշաբթի: Նևադայի փոխնահանգապետի պաշտոնական ներկայացուցիչը, սակայն, չի մատնանշել հատկապես երբ դա տեղի կունենա:

Նևադայում հաղթանակը ԱՄՆ նախագահի թեկնածուին կտա ընտրիչների՝ նախագահ դառնալու համար անհրաժեշտ 270 ձայներից 6-ը: Այս նահանգը լողացողների թվին է դասվում, որտեղ քվեարկության ելքը կանխորոշված չէ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )