Առաքիչը փորձել է բռնաբարել քսանամյա աղջկան․ հարուցվել է քրեական գործ

Սանկտ Պետերբուրգ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է Ուզբեկստանի քաղաքացի հանդիսացող սուրհանդակային ծառայության աշխատակից առաքիչին՝ քսանամյա աղջկան իր իսկ բնակարանում բռնաբարելու փորձ կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է «Նեւսկիե Նովոստի»-ն։
Ըստ հաղորդման, առաքիչը սնունդ առաքելու պատվեր է ստացել Delivery Club հավելվածի միջոցով եւ երբ այն տեղ է հասցրել, փորձել է նաեւ բռնի սեքսուալ գործողություն կատարել բնակարանում այդ պահին գտնված երիտասարդ կնոջ հանդեպ։ Հայտնի է նաեւ, որ առաքիչը չունի գրանցում եւ պաշտոնապես համարվում է գործազուրկ։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )