Աշխատանքից ազատվելուց հետո խոշոր գումար է հափշտակել

Ֆրանսիացի գործարարը, ով եղել է թվային տեխնոլոգիաների ստարտափի համահիմնադիրներից մեկը, ավելի քան մեկ միլիոն եվրո է հափշտակել այն բանից հետո, երբ այդ ընկերությունում զբաղեցրած պաշտոնից ազատվել է։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Ընկերությունը արդեն վեց տարվա պատմություն ունի եւ բավական հաջող գործել է Փարիզում եւ լավ եկամուտներ ունեցել։ Սակայն ղեկավարության կազմում զարգացման ռազմավարության հետ կապված լուրջ հակասություններ են սկսվել եւ արդյունքում, հիմնադիրներից մեկը ազատվել է աշխատանքից։ Վերջինս հեռացել է երկրից, այլ երկրում աշխատանքի անցնելու համար։ Արդեն արտասահմանից էլ նա 182 բիթքոյն է գողացել այն ընկերությունից, որի համահիմնադիրներից է եղել, որը համարժեք է 1,1 միլիոն եվրոյի։ Որոշ ժամանակ անց նա վերադարձել է Ֆրանսիա, որտեղ էլ ձերբակալվել է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )