Անուշ լինի, պարոնայք նախարարներ

«Մեդմեդիա» կայքը հրապարակել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի և ներկայիս նախարար Արսեն Թորոսյանի մտերմությունը փաստող լուսանկարներ և վերլուծություն, թե ինչու է Ալթունյանը պաշտպանում իր հետնորդին։ Ըստ կայքի՝ այն պատճառով, որ Արսեն Թորոսյանը կարծես թե շարունակում է «առաջ բրդել» նախկին նախարարի սկսած ու կիսատ թողած ծրագրերը:
2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո առողջապահության ոլորտի անցուդարձն այնպիսին էր, որ թվում էր, թե եկել է «նորերի» դարաշրջանը, որտեղ նախորդ իշխանության անդամներն այլևս տեղ չունեն: Ըստ հերթական ներկայացման սցենարի փոխվեց փոխնախարարների ցանկը, իրար ետևից աշխատանքից ազատվեցին տարբեր բժշկական կենտրոնների ղեկավարներ:
Բայց արի ու տես, որ նախորդ իշխանությանը ակտիվ փնովող և կոռուպցիայի մեջ մեղադրող ներկայիս նախարար Արսեն Թորոսյանը այնքան էլ վատ չէ հների հետ: Դրա վառ ապացույց կարող է լինել այն հանգամանքը, որ Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը
լրագրողի հետ զրույցում դրական է գնահատել Արսեն Թորոսյանի մշակած՝ «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության» գաղափարը։Արդարության համար պետք է նշել, որ ներկա ու նախկին նախարարների ոլորտի ծրագրային քաղաքականություններն բավական նման են: Արսեն Թորոսյանը կարծես թե շարունակում է «առաջ բրդել» նախկին նախարարի սկսած ու կիսատ թողած ծրագրերը:
Medmedia- ի խմբագրություն ուղարկված նկարները վառ ապացույցն են այն բանին, որ Ալթունյանի գովասանքները անշահախնդիր ոլորտային դիտարկումներ չեն: Ըստ մեր գնահատողական դատողության առողջության ապահովագրության 6 տոկոսը, համակարգը շուտափույթ ներդնելու Թորոսյանի ցանկությունը կարող է հիմնված լինել կոնկրետ առողջապահական ապավովագրության հիմնարկի բիզնես շահերի վրա:
Նախկին և ներկա նախարարները հանդիպել են դեկտեմբերի 11-ի երեկոյան և ըստ մեզ հասած տեղեկությունների հանդիպումները պարբերաբար բնույթ են կրել: Մեկ անգամ էլ շեշտենք, որ Լևոն Ալթունյանը «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության սեփականատերն է, որը տրամադրում է նաև առողջության ապահովագրություն: Նախկին նախարարը նույնպես իր պաշտոնավարման շրջանում փորձում էր ներդնել այս համակարգը:
Ստացվում է, որ նախկին իշխանության հետ որևէ կապ չունենալու մասին Արսեն Թորոսյանի կողմից գրված ներկայացումն այլևս լեգենդ է:
Մտերմիկ հարաբերություններ նախկին իշխանությունների հե՞տ, չէ´, չենք լսել, փոխարենը տեսնում ենք:
Նյութի աղբյուր՝ medmedia.am

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )