Աննա Հակոբյանի կոչին հասարակ քաղաքացին ակամա արդեն միացել է
Աննա Հակոբյանը երեկ կոչով էր հանդես եկել, հորդորելով կանանց միավորվել եւ պայքարել ամանորյա բդեղենի, տոլմաների ու բլինչիկների դեմ։ Իհարկե շատ լավ է, որ վարչապետի տիկինը փորձում է կանանց համախմբել ընդհանուր գաղափարի ներքո։ Առհասարակ Աննա Հակոբյանին մնա, Մեհրիբան Ալիեւային էլ կհամախմբի, բայց դե դրա ժամանակը կարծես թե դեռ չի եկել եւ Աննա-Մեհրիբան «բաջիա-քիրվայությանը» դեռ ժամանակ կա։ Սակայն զարմանալի է, որ Աննա Հակոբյանը դեռ չգիտի, որ նախքան բդեղենի, տոլմաների ու բլինչիկների դեմ պայքար սկսելը նախ պետք է այդ ամենը պատրաստելու, մթերք ունենա ժողովուրդը, կամ ավելի ճիշտ պետք է նախ փող ունենա ժողովուրդը, որ այդ ամենը գնի։ Իսկ փող ժողովուրդը չունի։ Հետեւաբար կոչին կարող են միանալ միայն իշխանական համակարգում եղածների կանայք կամ իշխանական թիմի կանայք։ Մեծ հաշվով հասարակ փող չունեցող քաղաքացին այսպես թե այնպես այդ պայքարին ակամա է միացած։
