Անհայտ անձիք հարձակում են գործել <<Ազատություն>>ռադիոյականի գրասենյակի վրա․
Անհայտ անձիք հարձակում են գործել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա։ Այս մասին հայտնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը և անընդունելի է որակում նման դրսևորումները։
Խուլիգանական արարքը պետք է դատապարտվի։ Ոստիկանությանը կոչ ենք անում հայտնաբերել գրասենյակի վրա հարձակում գործած անձանց և օրենքի ողջ խստությամբ պատժի ենթարկել։
Խոսքի ազատության և լրատվականների դեմ նման քայլերը՝ անկախ լրատվամիջոցի ընտրած հետագծից, պետք է բացառվեն։ Հնարավոր չէ հասնել նմանատիպ արարքների վերացմանը, եթե գործեն երկակի ստանդարտներ։