Այսօր անհայտ կորածների միջազգային օրն է։

Արցախում առիթ եմ ունեցել շփվել անհայտ կորածների հարազատների հետ, և պիտի խոստովանեմ՝ այդքան ծանր զգացողություններ քիչ եմ ունեցել կյանքումս։
Անհայտ կորածներին սպասում են՝ օրեր, շաբաթներ, ամիսներ, տարիներ, ու երևի ամեն օր հույսը մազաչափ պակասում է։ Պակասում է, պակասում է, բայց երբեք չի ցամաքում, երբեք չի ավարտվում։ Չի կարող ավարտվել։
Եթե կգնաք Ստեփանակերտի հուշահամալիր, անպայման ծաղիկ խոնարհեք Անհայտ կորածներին նվիրված հուշարձանին ևս։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )