ԱՄՆ-ում կարող է սկսվել կարտոֆիլի ֆրիի դեֆիցիտ
ԱՄՆ-ում կարող է սկսվել կարտոֆիլի ֆրիի դեֆիցիտ կարտոֆիլի վատ բերքի պատճառով, ինչը պայմանավորված էր այս տարվա խոնավ եւ ցուրտ եղանակային պայմաններով։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Ըստ հրապարակման՝ անձրեւներ եւ ձյուն է տեղացել Մինեսոտա, Այդհաո եւ Հյուսիսային Դակոտա նահանգներում։ ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն, այս տարվա կարտոֆիլի բերքը ամենավատն է եւ կարող է համեմատվել 2010 թվականի վատ բերքատվությամբ տարվա հետ։ Պարբերականը նշում է, որ ցուրտ եղանակը վնասել է կարտոֆիլային ֆերմաները ողջ Հյուսիսային Ամերիկայում։ Մասնավորապես տուժել են Մանիտոբեի եւ Ալբերտի դաշտերը Կանադայում։ Սրան հակառակ, ավելացել են վերամշակող ձեռնարկությունների հզորությունները եւ աճել է կարտոֆիլի ֆրիի պահանջարկը։ Հենց սա էլ կարող է բերել դեֆիցիտի, ամփոփել է պարբերականը։