ԱՄՆ-Ը ՄՏԱԴԻՐ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒՍԱԿԱՆ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ
ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ անցյալ տարի ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար։ Գրել է միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով 5 աղբյուրի, այդ թվում`երեք ամերիկացի պաշտոնյա, որի մասին հայտնել են հինգշաբթի օրը։
Ակնկալվում է, որ այս մասին կհայտարարվի արդեն այսօր:
Պատժամիջոցները ուղղված կլինեն Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահությանը և նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրին