Ամանորյա միջոցառումները այս տարի էլ կանցկացվեն առանց մրցույթի
Քաղաքապետարանը այս տարի նույնպես որոշել է ամանորյա տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման միջոցառումները ձեռք բերել ոչ մրցութային կարգով՝ մեկ անձից գնման սկզբունքով։ Մեր հարցին, թե արդյո՞ք մրցույթ հայտարարվել է արդեն, քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պատասխանեց․
«Հիմնական միջոցառումները, կառավարության որոշմամբ, կազմակերպվելու են առանց մրցույթի»։ Նշենք, որ նախորդ տարի նույնպես առանց մրցույթի անցկացվեցին այդ միջոցառումները։ Ի դեպ Հանարապետության գլխավոր տոնածառը այս տարի չի տարբերվի նախորդ տարվա տոնածառից։