Ամանորի մասին. Ուրախ կլինեմ, որ կարդաք…Լիաննա Մանուկյան

Սիրելիներս կարծում եմ, որ յուրաքնչյուր նորմալ մարդ ու իրական հայ կխուսափի ճոխ սեղաններից ու ճոխ տոնակատարությունից։
Վերջին օրերի ընթացքում հաճախ է քննարկվում, արդյո՞ք նշելու եմ ամանորը թե՝ ոչ։
Որպես կանոն իմ պատասխանից հետո, երբ ես եմ հարցնում արդյո՞ք նշելու են թե ոչ, գրեթե մեծ մասը այդ հարցին իմ դիրքորոշման մասին իմանալուց հետո, մեղավոր ու անհարմար իրավիճակում հայտնված ասում են «դե տենց մեծ չէ, բայց ընտանիքով թեթեւ կնշենք»։
Յուրաքանչյուրիս իրավունքն է որոշել, թե ինչպե՞ս ապրենք՝ դա քննարկման չեմ դնում, բայց մեր ազգին այս իրավիճակին հասցրեց համատարած անտարբերությունը, միայն սեփական մաշկի մասին մտածելն ու քթից այն կողմ ոչինչ չտեսնելը։
Սիրելիներս ես ամանոր չեմ նշելու, ինչպես նախորդ տարի այդպես էլ այս տարի, կլինեմ Եռաբլուրում՝ տղերքի սխրանքի առաջ խոնարհվելու, իրենց ընտանիքի անդամների կողքին լինելու, հյուր չեմ գնալու եւ Ամանորյա շնորհավորանքներ ընդունելու համար հյուրեր չեմ ընդունելու։
Իմ ընտանիքի կողմից մեր տան դռները բաց են բոլոր լավ մարդկանց առաջ, բոլոր նրանք, ովքեր կցանկանան գալ իմ տուն, խնդրում եմ չշնորհավորել Նոր Տարին ու չակնկալել, որ հյուրասիրելու եմ Ամանորյա ուտեստներ։ Կհյուրասիրեմ այն ինչ հյուրասիրել եմ օրինակ հունիսի 10-ին, սեպտեմբերի 4-ին կամ էլ նոյեմբերի ինչ որ սովորական օր։
Ոտքի ծայրից մինչեւ գլուխ ստամոքսից բաղկացած որոշ մարդիկ, բդաբլինչիկային տրամադրվածությունը ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ «կյանքը շարունակվում է» արտահայտությամբ։
Այո’ կյանքը շարունակվում է, սակայն ոչ առաջվա նման, կյանքը շարունակել է պետք արժանավայել կերպով՝ տղերքին շնորհակալ լինելով, քանի որ իրենց կյանքը չշարունակվեց, որ մերը շարունակվի։
Շատերը նաեւ որպես արդարացում առաջ են քաշում երեխաների փաստը, թե ինչպե՞ս զրկենք երեխաներին տոնածառ ունենալու առիթից։
Երեխային հենց այդ տարիքից է պետք սովորեցնել, թե ի՞նչ է հողը, հայրենիքը, զինվորն ու հայրենասիրությունը։
Մի’ ալարեք մայրիկներ ջան, ֆեյսբուքում մի քոմենթ պակաս գրեք, հարեւանի հարսի հետ մի սուրճ պակաս խմեք, ինստագրամում մի սթորի պակաս տեղադրեք ու ժամանակ հատկացրեք ձեր երեխաների հետ երկար զրուցելուն ու բացատրեք, որ այսօր իրեն հասակակից բազմաթիվ բալիկներ զրկված են իրենց հայրիկի ներկայությունից, որ իր հայրիկը իր կողքին լինի ու որ նա հնարավորություն ունենաս մեծանալ սեփական հողի վրա։
Ասե’ք, որ մենք պարտավոր ենք հարգել հենց այդ բալիկի հայրիկի հիշատակը թեկուզ նմանատիպ փոքրիկ ժեստով։
Առաջարկում եմ դուրս գանք սրտաճմլիկ կենացներ ասելու սահմաններից ու սկսենք գործել… սեփական քայլերով ապացուցենք, որ արժանի ենք տղերքի սխրանքին…
Շնորհակալ կլինեմ, որ սա կարդացողը եւս այս կերպ վարվի։