ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՐ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՆԱՎԹԻ ԵՒ ԳԱԶԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ
Ադրբեջանի Գիտությունների ակադեմիան դեկտեմբերի 11-ին ունեցած նախագահության նիստում որոծում է կայացրել Ղարաբաղում ստեղծել աստղագիտական կայան։
Բացի այդ, հատուկ ուշադրություն կդարձվի Ղարաբաղի բնական ռեսուրսների ֆիզիկական հետազոտությանը, Սարսանգի ջրամբարի օգտագործման հուսալիությանը։
Ըստ Բաքվի տարածած հայտարարության, Ադրբեջանը մտադիր է Խուդափերինի կամրջի շրջանում ստեղծել սեյսմոակուստիկ կենտրոն։ Նաեւ մշակվել է ռեգիոնում առկա 200 միլիոն տոննա նավթի եւ 250 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարների օգտագործման նախագիծ։