ԱԱԾ-ն իր հրավերը ՀՀ երրորդ նախագահին անորոշ ժամանակով հետաձգել է․ հայտարարություն
Ազգային անվտանգության ծառայությունն իր հրավերը ՀՀ երրորդ նախագահին անորոշ ժամանակով հետաձգել է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Tert.am-ի տեղեկություններով այսօր երրորդ նախագահի տուն Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել ԱԱԾ ներկայանալու ներկայանալու վերաբերյալ:
Ավելի ուշ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը տեղեկացրեց, որ նշանակված ժամին` 16:00-ին, նախագահ Սարգսյանը կայցելի ԱԱԾ: