X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին

Downdetector կայքի տվյալներով՝ X սոցիալական ցանցի օգտատերերը ամբողջ աշխարհում հայտնում են լայնածավալ խափանումների մասին։

Ամենամեծ թվով բողոքները՝ ավելի քան 32,000, ստացվել են Միացյալ Նահանգներից։ Խափանումների մասին հաղորդվում է նաև Կանադայից, Բրազիլիայից, Մեքսիկայից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Մալայզիայից և մի շարք այլ երկրներից։

Share This