UFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան

Մեկ շաբաթից Արման Ծառուկյանը Միլուոկիում կայանալիք RAF 11 մրցաշարում մրցագորգ դուրս կգա Կոլբի Քովինգթոնի դեմ, որից հետո կսկսի նախապատրաստական փուլը UFC-ի մենամարտի համար, որն արդեն պաշտոնապես հաստատված է։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

«Շուտով կհայտարարեն իմ մենամարտի մասին։ Արդեն նախնական ասել են ամսաթիվն ու ժամը։ Ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են։ Ամենայն հավանականությամբ, մեկ շաբաթից Քովինգթոնի դեմ գոտեմարտը կլինի իմ վերջին ըմբշամարտի դիմակայությունը UFCի մենամարտից առաջ»,- ասել է հայ մարտիկը Թբիլիսիում կայացած RAF մրցաշարից հետո լրագրողների հետ զրույցում, որի շրջանակներում նա ժամանակից շուտ հաղթել էր Կուատ Խամիտովին։

Ծառուկյանը նաև խոստովանել է, որ թեև Ջասթին Գեյջիի հաղթանակի վրա խաղադրույք կատարելով շահել է գրեթե վեց միլիոն դոլար, կարիերայի տեսանկյունից իրեն ավելի ձեռնտու կլիներ, որ Իլիա Թոփուրիան մնար թեթև քաշային կարգի չեմպիոն։

Share This