Skims-ը՝ ոսկերիչ Վենեդա Քարթերի հետ համագործակցությամբ, վերակենդանացնում է ապրանքանիշի ատլասե յուրօրինակ տեսականին
Skims-ը ոճաբան և ոսկերչական իրերի դիզայներ Վենեդա Քարթերի հետ համագործակցելով, վերակենդանացնում է ապրանքանիշի ատլասների յուրօրինակ տեսականին: Նոր հավաքածուն ոգեշնչված է վինտաժ ոճից՝ ներքնազգեստը համադրելով զարդերի հետ։

Carter-ի նոր չոկեր-վզնոցները և սրտի տեսքով կախազարդերը հիանալի կերպով զուգորդվում են Skims-ի ատլասե կորսետների հետ:

Ապրանքանիշի հիմնադիր Քիմ Քարդաշյանը նոր արշավում չոկերի հետ միասին ներկայացրել է բրենդի ռոմանտիկ կորսետներն ու բոդիները։

