SHAMAN-ը դարձել է Պուտինի վստահված անձը

Ռուս էստրադային երգիչ Յարոսլավ Դրոնովը, ով առավել հայտնի է SHAMAN կեղծանունով, հայտարարել է, որ դարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձը։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։

Կատարողը տեսանյութ է հրապարակել, որում փաստաթուղթ է ստորագրում, որով համաձայնում է ստանալ պատվավոր պաշտոն։ «Բարեւ Ռուսաստան: Ես տվել եմ իմ համաձայնությունը լինել ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի վստահված անձը»,-գրել է արտիստը։

Ավելի վաղ համացանցում էր հայտնվել երգչի ռայդերը, որում նշված էր, որ արտիստը նախընտրում է ճամփորդել Mercedes-ով։ Հաղորդվել է նաեւ, որ նրան միշտ պետք է ուղեկցի երկու թիկնապահ, իսկ դահլիճում ելույթի ժամանակ, ամեն հազար հոգու դեպքում, պահանջվում է անվտանգության առնվազն ութ աշխատակից, գրում է Lenta.ru-ն։

Share This