Samsung-ը կթողարկի Galaxy Note10+ հեռախոսը՝ նվիրված <<Աստղային պատերազմներ>> ֆիլմաշարի նոր հատվածին

Դեկտեմբերին Star Wars: The Rise of Skywalker ֆիլմի թողարկումը նշանավորելու համար Samsung ընկերությունը կթողարկի Galaxy Note10+ թեմատիկ հեռախոսներ: Այս մասին գրում է Luxury Launches-ը։

Սև գույնով ու կարմիր շեշտադրումներով հատուկ հեռախոսը կունենա «Աստղային պատերազմները» ֆիլմաշարին բնորոշ տարրեր։ Հեռախոսները կներառեն հատուկ նախագծված կորպուս և ականջակալներ։
Ըստ հաղորդման՝ Galaxy Note10 + Star Wars Edition-ը հասանելի կլինի միայն սահմանափակ քանակությամբ: Հեռախոսները ԱՄՆ-ում վաճառքի կհանվեն դեկտեմբերի 13-ից։ Այն հնարավոր կլինի ձեռք բերել 1299,99 դոլարով:

Նշենք, որ «Աստղային պատերազմներ» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հեռավոր, անանուն ու հնարված մի գալակտիկայում, հնագույն անցյալի անորոշ ժամանակում, որտեղ գոյություն ունեն այլմոլորակայինների շատ տեսակներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ United Airlines-ը գործարկել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի թեմատիկ ինքնաթիռը։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել է այս ամսվա սկզբին՝ Հյուսթոնից դեպի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաք։
Օդանավի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դիզայնը համալրված է ֆիլմի դետալներով: Ինքնաթիռի բորտուղեկցորդուհիները կրում են թեմատիկ կոստյումներ, իսկ ինքնաթիռի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել մի շարք դրոիդների:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )