«Renault»-ը Առատաշեն գյուղի «ԱՌԱՏԱՇԵՆ ՎԱՅՆԵՐԻ» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Արմավիրի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել։ Ժամը 01:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Համբարձում Բ.-ն իր վարած «Renault»-ով Առատաշենում գործող «ԱՌԱՏԱՇԵՆ ՎԱՅՆԵՐԻ» գինու գործարանի դիմաց կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, Համբարձում Բ.-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Վահե Ի.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՈՊԾ Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկներ Արթուր Թոխատյանն ու Աբգար Պետրոսյանը։

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Share This