QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ապրանքների նույնականացման՝ QR կոդերով դրոշմավորման համակարգը, թեև ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի, շուկայի թափանցիկության բարձրացման գործիք և ԵԱՏՄ շուկայում գործունեության պահանջ, սակայն այն դարձել է լրացուցիչ բեռ կամ «թաքնված հարկ» տնտեսվարողների համար․ մի ընկերություն հարստանում է QR կոդերի տրամադրման արդյունքում։ Գործարարները բողոքում են։

Ֆինանսական բեռի տեղափոխում բիզնեսի վրա

Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարին կառավարությունը հաստատեց QR կոդերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ընդլայնված ցանկը՝ 74 անուն՝ ներառելով կաթնամթերք, մսամթերք, դեղեր, վառելիք և այլ լայն սպառման ապրանքներ։ Այսպիսով, համակարգը դառնում է համատարած և ազդում գրեթե բոլոր ոլորտների վրա։

Տեղեկացնենք, որ մինչ այս դրոշմապիտակների ֆինանսավորումն իրականացնում էր պետությունը։ 2024 թվականին, օրինակ, պետությունը վճարել է ավելի քան 5.1 միլիարդ դրամ՝ 1.357 միլիարդ հատ դրոշմապիտակների համար։ Նոր համակարգում այս ծախսը ամբողջությամբ տեղափոխվում է տնտեսվարողների վրա, բայց ավելի բարձր գնով։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2025 թվականին արդեն հայաստանյան բիզնես դաշտը գնել է շուրջ 1.3 միլիարդ QR կոդ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 2.5 դրամ։ Ընդհանուր վճարումը կազմել է ավելի քան 3.25 միլիարդ դրամ, որը այս տարի շեշտակի մեծ է լինելու, քանի որ ապրանքների անվանացանկը ավելացել է։



Share This