Google Pixel 10 ․ Ամենակարևորը՝ նոր սմարթֆոնների մասին
տեխնոլոգիական աշխարհի կենտրոնում են։ Նոր ՝ Google Pixel 10, Google Pixel 10 Pro և Google Pixel 10 Pro XL նորույթները համատեղում են պրեմիում դիզայնը, առաջադեմ տեսախցիկները և արհեստական ինտելեկտի հնարավորությունները։
Google Pixel 10 մոդելում ներդրվել է Tensor G5 պրոցեսոր, որը թույլ է տալիս օգտվել արհեստական բանականության հնարավորություններից՝ թարգմանությունից մինչև լուսանկարների ավտոմատ խմբագրում։ Աշխատում է Android 16 օպերացիոն համակարգով։ Մոդելն ունի բարձր որակի OLED էկրան (6․3 դյույմ)՝ 120Հց թարմացման հաճախականությամբ։ Նոր՝ Material 3 Expressive ինտերֆեյսն ապահովում է ավելի ինտուիտիվ և հարմարավետ օգտագործման փորձ։ Ստանդարտ մոդելն առաջին անգամ ստացել է եռակի տեսախցիկ, այդ թվում՝ 5x օպտիկական զումով հեռաօբյեկտիվ: Մարտկոցի տարողությունը փոքր-ինչ ավելացել է՝ հասնելով 4970 մԱժ։ Corning Gorilla Glass Victrus 2-ը և IP68 ստանդարտի դիմացկունությունը դարձնում են սարքն ամուր և ջրից ու փոշոց պաշտպանված։ Pixel 10-ը ստացել է նաև բարելավված ուլտրաձայնային մատնահետքերի սկաներ։
Նորույթի երանգներն են` Frost (Սառցային սպիտակ), Lemongrass (Թարմ դեղնավուն), Obsidian (Մուգ սև) և Indigo (Կապույտ)
Google Pixel 10 Pro մոդելն ունի 6․3 դյույմ էկրան՝ հագեցած Super Actua LTPO OLED գերճշգրտության տեխնոլոգիայով և 120Հց թարմացման հնարավորությամբ։ Էկրանի առավելագույն պայծառությունը հասնում է 3300 կդ/քմ. պաշտպանված է Gorilla Glass Victus 2 կոփված ապակիով։ Սմարթֆոնն առաջարկում է առավել հզոր տեսախցիկային համակարգ՝ մեծ մատրիցայով և գիշերային լուսանկարչության բարելավված որակով. 50ՄՊ լայն անկյան ոսպնյակ և 48 մեգապիքսելային հեռաօբյեկտիվ, որն ապահովում է նկարահանում 5x օպտիկական զումով և 100x հիբրիդով։ Սմարթֆոն աջակցում են 8K տեսանկարահանմանը՝ վայրկյանում 30 կադր հաճախականությամբ։ Magic Editor-ը և Real Tone տեխնոլոգիան ապահովում են բարձր որակի ֆոտո և վիդո նկարահանում։ Pixel 10 Pro-ն ունի 4,870 մԱժ մարտկոց՝ անլար լիցքավորման գործառույթով։
Pixel 10 Pro երանգները․ Frost, Obsidian և Moonstone (Փայլուն մոխրագույն)
Google Pixel 10 Pro XL սմարթֆոնը նոր շարքի ամենահզոր մոդելն է։ Նախորդ սերնդի՝ Pixel 9 Pro XL-ի համեմատ, ունի զգալի բարելավումներ։ Նորույթն օգտագործում է TSMC-ի 3նմ տեխնոլոգիան, որն ապահովում է ավելի բարձր արդյունավետություն և ցածր էներգիայի սպառում՝ համեմատած 9 Pro XL-ի՝ Samsung-ի 4 նմ-ի հետ։ Ունի 6․8 դյույմ էկրան, ինչը հարմար է ֆիլմեր դիտելու կամ խաղեր խաղալու համար։
Հագեցած է եռակի տեսախցիկների համակարգով՝ պրոֆեսոինալ մակարդակի ֆոտո և վիդեո նկարահանումների համար։ Առկա է 50ՄՊ լայն անկյան հիմնական ոսպնյակ, 48ՄՊ հեռադիտակային ոսպնյակ, առաջադեմ ԱԲ ֆոտոխցիկ՝ թույլ լուսավորության պայմաններում, անգամ, պատկերի մանրամասները պահպանելու համար։ Նոր՝ 5200 մԱժ մարտկոցն ապահովում է ավելի երկար աշխատանքային ժամեր, իսկ Qi2.2 անլար լիցքավորման աջակցությունը թույլ է տալիս ավելի արագ լիցքավորել սարքը։
Pixel 10 Pro XL գույները․ Obsidian, Frost, Moonstone և Lemongrass:
Google Pixel 10 շարքը ներկայացնում է արհեստական բանականության նորարարական հնարավորություններ՝ Google Gemini տեխնոլոգիայի շնորհիվ։ Gemini-ն Google-ի նորագույն ԱԲ օգնականն է, որը տեղադրվախ է Pixel 10 սմարթֆոններում։ Gemini-ն հասանելի է․ նույնիսկ, ինտերնետ կապի բացակայության դեպքում։
Pixel 10 սերիան առաջարկում է ԱԲ մի շարք նոր գործառույթներ․
Camera Coach. Վիրտուալ ուղեցույց, որն օգնում է ստանալ լավագույն լուսանկարները՝ քայլ առ քայլ խորհուրդներով։
Pro Res Zoom. 100X թվային խոշորացում՝ հեռավոր օբյեկտները դարձնելով ավելի հստակ և մանրամասն։
Vice Translate. Խոսքային թարգմանություններ իրական ժամանակում՝ բազմաթիվ լեզուների աջակցությամբ։
Pixel Studio. Գեներատիվ AI պատկերների ստեղծման գործիք՝ պարզ հրահանգներով բարձրորակ պատկերներ ստեղծելու համար։
Google-ը ներկայացրել է նաև մագնիսական աքսեսուարներ նոր մոդելների համար․ Pixelsnap մագնիսական լիցքավորիչներ՝ նախատեսված նոր սերնդի Google Pixel սմարթֆոնների համար: Այս լիցքավորիչներն ապահովում են ինչև 25 W լիցքավորում Pixel 10 Pro XL մոդելի համար։ Մյուս մոդելները լիցքավորվում են մինչև 15 W արագությամբ։
Ընկերությունը թողարկել է նաև մագնիսական պատյաններ, որոնց հեշտությամբ միանում են մանգիսական լիցքավորիչներ և կանգնեցման սարքեր։ Պատյանները հասանելի են տարբեր գույներով՝ յուրաքանչյուր մոդլեին համապատասխան։
10-րդ սերնդի Google Pixel սմարթֆոնները արժանի ընտրություն են ժամանակակից սմարթֆոնների սիրահարների համար, ովքեր փնտրում են հզոր պրոցեսոր, պրոֆեսիոնալ լուսանկարահում, երկարատև մարտկոց և ԱԲ-ի վրա հիմնված խելացի ձայնային օգնական։ Google Pixel նորագույն մոդելները Հայաստանում ներկայացված են քեզ ամենամոտ AllSell վաճառասրահում։
