Google-ը տուգանվել է 150 միլիոն եվրոյով՝ անորոշ կանոններ ունենալու համար
Ֆրանսիայի մրցակցության հանձնաժողովը տուգանել է Google ընկերությանը 150 միլիոն եվրոյով։ Այս մասին հայտնում է The Local պարբերականը։ Ըստ հրապարակման, հանձնաժողովը նաեւ պահանջել է Google-ից պարզաբանել, թե ինչ կանոններ են գործում Google Ads գովազդային հարթակում, եւ ինչպես կարելի է անջատել գովազդատուների օգտահաշիվները։
Ընկերությանը նաեւ երկու ամիս ժամանակ է տրվել, որպեսզի մանրամասնորեն ներկայացնի թե ինչ քայլեր է անելու, որպեսզի իր գործունեությունը համապատասխանեցնեն ֆրանսիական օրենսդրության պահանջներին։
