Google-ը հրապարակել է YouTube-ի եկամուտները

Alphabet հոլդինգի դուստր ընկերություն համարվող Google-ը հրապարակել է, թե որքան են կազմում իրեն պատկանող YouTube վիդեոհոսթինգի եկամուտները։ Ըստ այդմ, 2019 թվականին YouTube-ը գովազդով վաստակել է 15 միլիարդ դոլար։ Ցանցը ապահովել է ընկերության եկամտի մոտ 10 տոկոսը, իսկ ընդհանուր առմամբ ընկերության եկամուտը կազմել է 162 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ Alphabet –ի եկամուտներն աճել են 18%-ով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )