Google-ը բացահայտել է 2023 թվականին սեքսի մասին ամենաորոնված հարցերը

Google-ը ներկայացրել է 2023 թվականին սեքսի մասին ամենաորոնված հարցերը․ արդյունքները կարող են զարմացնել ձեզ։

2023-ին Google-ում սեքսի թեմայով ամենաորոնված հարցն էր՝ «Ո՞րն է պառկած ոստիկանի դիրքը»: Այս տերմինը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ «Սիրո կղզին» շոուի մասնակիցը նշեց այն ռեալիթիի ընթացքում: Ռեալիթի շոուի աստղ Թոմ Քլերը բացահայտեց, որ դա իր սիրելի սեքսուալ դիրքն է, ինչն առաջացրեց Google-ի որոնումների մեծ ալիք:

Google-ում երկրորդ ամենատարածված հարցն այն է, թե արդյոք կարելի է սեռական հարաբերություն ունենալ հղիության ընթացքում: Շատ դեպքերում դա ​​լիովին անվտանգ է, թեեւ անհարմարություն կարող է առաջանալ ծննդաբերության մոտենալու օրերին: «Եթե ձեր հղիությունը հարթ է ընթանում, ապա հղիության ընթացքում սեքսով զբաղվելն անվտանգ է»,-ասում է Raising Children ավստրալիական կայքը:

«Սեքսի պոզիտիվության» մասին որոնումները երրորդ տեղում են, չորրորդում՝ սեքսից հետո արյունահոսության պատճառները: Մասնագետների կարծիքով՝ շատ դեպքերում դա, պարզապես, մաշկի գրգռվածության կամ հեշտոցային չորության արդյունք է։ Սակայն ավելի հազվադեպ դեպքերում արյունահոսությունը կարող է վկայել հեշտոցային վարակի մասին, ուստի ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ:

Մյուսները ցանկանում էին իմանալ, թե քանի ժամադրություններից հետո կարելի է սեքսով զբաղվել, իսկ ֆիթնեսի որոշ սիրահարների հետաքրքրում էր, թե քանի կալորիա են այրում սեռական հարաբերության ժամանակ: (Սփոյլեր. մոտ 100 կալորիա․ վատ չէ)։

Ամենահայտնի հարցերից մեկն իրականում ոչ մի կապ չուներ սեռական կյանքի կամ մարդու մարմնի հետ:

Մեզանից շատերը, հավանաբար, մինչ այս պահը երբեք չեն մտածել այդ մասին՝ «Ինչպե՞ս են ձկները սեքսով զբաղվում»:

Share This