AM իրավաբանական ընկերությունը նոր կառավարման մոդել է ներդնում՝ միջազգային չափանիշներին համապատասխան

AM-ը ներդնում է կառավարման նոր չափանիշներ՝ կիրառելով իրավաբանական ծառայությունների միջազգային ստանդարտներ

AM իրավաբանական ընկերությունը վերակազմակերպվել է փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ)՝ իր ռազմավարական զարգացման շրջանակում գործունեությունը համապատասխանեցնելով միջազգային կորպորատիվ կառավարման լավագույն փորձին և բարձրացնելով իրավաբանական ծառայությունների որակը Հայաստանում։ Այս մասին տեղեկանում ենք AM իրավաբանական ընկերությունից։

Վերակազմակերպման գործընթացը ուղեկցվել է կառավարման նոր մոդելի ներդրմամբ, որը միտված է արդյունավետության բարձրացմանը, կառավարման թափանցիկության ապահովմանը և հաճախորդների հետ հարաբերությունների որակի նոր մակարդակի սահմանմանը։

Միաժամանակ ընկերությունը ներդնում է աշխատողների բաժնետիրացման ծրագիր, որը նախատեսում է իրավաբանների և առանցքային մասնագետների ներգրավումը որպես բաժնետերեր։ Այս մոտեցումը լայնորեն կիրառվում է միջազգային առաջատար իրավաբանական ընկերություններում և նպաստում է թիմի երկարաժամկետ ներգրավվածությանն ու պատասխանատվության բարձրացմանը։

Նոր կառավարման մոդելը միտված է իրավաբանների մասնագիտական շարունակական զարգացման խթանմանը, ներքին ուսուցման և որակի վերահսկման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև իրավաբանական ծառայությունների շուկայում նոր չափանիշների ձևավորմանը։

Ընկերությունից վստահեցնում են, որ իրականացվող փոփոխությունները կնպաստեն Հայաստանի իրավաբանական ոլորտի ինստիտուցիոնալ զարգացմանը և կբարձրացնեն տեղական իրավաբանական ծառայությունների մրցունակությունը միջազգային հարթակում։

Share This