Խերսոնում ձերբակալվել են դիվերսանտներ, ովքեր ահաբեկչություններ էին նախապատրաստում հանրաքվեն խափանելու համար

Խերսոնում ձերբակալվել են դիվերսանտներ, ովքեր ահաբեկչական հարձակումներ էին ծրագրում քաղաքացիական օբյեկտների վրա՝ հանրաքվեն խանգարելու և բնակիչներին վախեցնելու նպատակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեները կանցկացվեն սեպտեմբերի 23-ից 27-ը։

«Հանրաքվեի նախօրեին հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված օպերատիվ-մարտական ​​միջոցառումների իրականացման ընթացքում ուժայինները Խերսոնի տարածքում հայտնաբերել և վնասազերծել են դիվերսիոն-հետախուզական խումբ, որը նախատեսում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա- նշել են նախարարությունից։

Ընդհանուր առմամբ, չորս դիվերսանտ է բերման ենթարկվել։ Մեկ ուրիշը զինված դիմադրություն է ցույց տվել։

Խուզարկությունների ընթացքում ուժայինները առգրավել են ավելի քան տասը միավոր տարբեր զինատեսակներ, երկու ինքնաշեն պայթուցիկ սարք։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )