Խաղում էինք ոչ միայն <<Արարատ>>-ի, այլ ամբողջ Հայաստանի համար. Կոբալկո
Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն մրցակցի հարկի տակ պարտության մատնեց «Սաբուրթալո»-ին: Վարդան Մինասյանի թիմը վրացական թիմին հաղթեց 2-0 հաշվով ու դիմակայությունում առավելության հասնելով ընդհանուր` 3-2 հաշվով, դուրս եկավ փլեյ-օֆֆ: Խաղից հետո իր տպավորություններով կիսվել է երևանյան թիմի հարձակվող Անտոն Կոբյալկոն: Ներկայացնում է Armsport-ը:
«Էմոցիաները շատ են: Անչափ դժվարին դիմակայություն էր: Մենք խաղում էինք ոչ միայն «Արարատ»-ի, այլ նաև ամբողջ Հայաստանի համար: Ծանրագույն հանդիպում էր, որտեղ լավ հանդես եկանք: Երկրպագուների աջակցությունն անհավանական էր: Նրանք լսելի էին Վրաստանում:
Ինչ վերաբերվում է ֆիզիկական վիճակին, ապա մեզ լավ ենք զգում: Հայաստանի առաջնությունում խաղալն օգնեց մնալ տեմպի մեջ: Լսել եմ, որ հակառակորդ թիմը բաց էր թողել առաջնության իրենց հանդիուպմը՝ մեզ հետ խաղին պատրաստվելու համար: Հաղթեցինք բնավորության հաշվին: Թիմում նորեկներ կան և դեռ հարմարվում ենք միմյանց»,- ասել է Կոբյալկոն:
