​Լեոնարդո ԴիԿապրիոն անկեղծ խոստովանությամբ է հանդես եկել

The New York Post պարբերականի փոխանցմամբ՝ աշխարհահռչակ ամերիկացի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն պատմել է, թե իր որ դերից է ամաչում: Գրում է Gazeta.ru-ն:

Դերասանի խոսքերով՝ ինքը, ինչպես նաև Թոբի Մագուայերը, չէին ցանկանա, որպեսզի հանդիսատեսը տեսնի «Սրճարան» Դոնս Փլամ» ֆիլմը, որում նրանք խաղացել են իրենց կարիերայի սկզբում: Դի Կապրիոն վատ խաղացել է անփորձության պատճառով:

«Ես այդ ֆիլմի վրա ընդամենը մեկ գիշեր եմ աշխատել: Արել եմ դա որպես բարեհաճություն, հասկանու՞մ եք», – անկեղծացել է ԴիԿապրիոն:

Ավելի վաղ Լեոնարդո ԴիԿապրիոն խորհուրդ էր տվել սկսնակ դերասաններին շատ ֆիլմեր դիտել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )