Անտոնիո Բանդերասը հանրային միջոցառմանը ներկայացել է իր երիտասարդ ընկերուհու հետ (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասը հանրության մեջ հայտնվել է նոր ընկերուհու հետ: Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, 56-ամյա իսպանացին բարեգործական գալա-երեկույթին այցելել է 39-ամյա Նիկոլ Քիմփելի հետ:
Միջոցառումից լուսանկարներ են հրապարակվել դերասանի ինստագրամյան էջում: «Մարբելյեում այնպիսի հիանալի երեկույթ է անցկացվել», – ասվում է լուսնակարի կից գրառման մեջ:
Լուսանկարում Բանդերասը պատկերված է սև սմոկինգով, իսկ իր սիրելին՝ վարդագույն երանգի տպավորիչ զգեստով:



