Կենսաթոշակառուները քիչ են ստանում, որ խնայված միջոցներով Ալեն Սիմոնյանի համար ծառայողական 90 հազար դոլարանոց ավտոմեքենա գնեն

1900 դրամով մեկ ամսում հնարավոր է գնել 15 փոքր մատնաքաշ հաց կամ 600 գրամ խոզի միս։ Հնարավոր է նաեւ այսպիսի տարբերակ. 7,5 փոքր մատնաքաշ եւ 300 գրամ խոզի միս։ Մի այլ ապագա եւս բացվում է կենսաթոշակառուների առջեւ։ Այսպես, նրանք կկարողանան միկրոավտոբուսով Երեւանից հասնել Իջեւան։ Հետ, իհարկե, այլեւս այս գումարով չեն կարող գալ, բայց դա արդեն կարեւոր չէ։
Իսկ կենսաթոշակառուները վերջապես պետք է հասկանան, որ իրենք քիչ են ստանում, որ խնայված միջոցներով Ալեն Սիմոնյանի համար ծառայողական 90 հազար դոլարանոց ավտոմեքենա գնեն, որ նիկոլին խնայված միջոցներով անդադար տանեն Սեւան կամ Իջեւան ու հետ բերեն, որ կառավարության շենքում նոր վերելակ տեղադրեն, որ կես միլիոն դոլարանոց մրցանակաբաշխություն անեն։
Մի խոսքով արդար է ժողովուրդ, արդար։
Գեղամ Նազարյան
