Արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող 3 ընկերության նկատմամբ ՄՊՀ-ն վարույթ է հարուցել

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող 3 ընկերության նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ հարուցել է վարույթներ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:

Վարույթները հարուցվել են այն առերևույթ հիմքով, որ գործնականում հիշյալ ընկերությունների կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները։

Որոշումները հասանելի են հետևյալ հղումներով.

https://ef.competition.am/…/960852D8-BBE8-451C…/download

https://ef.competition.am/…/FD347C73-2845-4B54…/download

https://ef.competition.am/…/55E4E708-4766-4BA6…/download

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )