<<Վերադարձնենք ընտրության մեր իրավունքը>>. Մոսկվայում ընթացող հանրահավաքին մասնակցում է 28 հազար մարդ (ուղիղ, թարմացվող)
17։03
Մոսկվայում ազատ ընտրությունների պահանջով ակցիային ներկա պահին մասնակցում է 28 հազար մարդ. «Սպիտակ հաշվիչ»
Մոսկվայում կայացած ազատ ընտրությունների պահանջով արտոնված հանրահավաքին մասնակցում է 28 հազար մարդ, հաղորդում է meduza.io-ն՝ «Սպիտակ հաշվիչ» շարժմանը հղումով, որը զբաղվում է զանգվածային միջոցառումների ժամանակ մարդկանց թվի մոնիթորինգով:
ՆԳՆ գլխավոր վարչությունը, իր հերթին, տեղեկացնում է 15 հազար մասնակիցների մասին:
Սախարովի պողոտայում հուլիսի 20-ին կայացած նախորդ ակցիային, «Սպիտակ հաշվիչի» տվյալներով, մասնակցել է 22,4 հազար մարդ:
Հանրահավաքի կարգախոսն է «Վերադարձնենք ընտրության մեր իրավունքը»:
Նշվում է, որ ի տարբերություն նախորդների՝ այս հանրահավաքն արտոնված է, թույլատրվել է մինչև 100 հազար մարդու մասնակցություն: Համերաշխության ակցիաներ են անցկացվում նաև ռուսական այլ քաղաքներում:
15։19
ՌԴ մայրաքաղաքում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները, մասնավորապես, պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում: Քանի որ նախորդ ցույցերն արտոնված չեն եղել, դրանք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ Սախարովի պողոտայում, հերթական հանրահավաքն է մեկնարկել ազատ ընտրությունների պահանջով, հայտնում է tvrain.ru-ն: