«Գյումրի տեղափոխված ռուսները ոչ միայն վարձով բնակարանների տարբերակներ են փնտրում, այլ նաև կան մարդիկ, ովքեր գնել են բնակարաններ»
«Գյումրի տեղափոխված ռուսները ոչ միայն վարձով բնակարանների տարբերակներ են փնտրում, այլ նաև կան մարդիկ, ովքեր գնել են բնակարաններ»
Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Գյումրիում ռուս զբոսաշրջիկների մեծ ակտիվություն կա, ըստ այդմ էլ՝ բարձրացել են վարձով բնակարանների գները: Պատերազմի հետևանքով Գյումրի տեղափոխված ռուսները ոչ միայն վարձով բնակարանների տարբերակներ են փնտրում, այլ նաև կան մարդիկ, ովքեր գնել են բնակարաններ:Ռուսները նախապատվությունը տալիս են քաղաքի կենտրոնին, հնարավորինս մոտ իրենց աշխատավայրին:Հայ և ռուս հաճախորդների համար վարձակալության գները տարբեր են. 2 սենյականոց բնակարանը հայ հաճախորդների համար՝ 100.000 դրամ, իսկ ռուս հաճախորդների համար՝ 120-150.000 դրամ:Կան նաեւ օրավարձով տարբերակներ՝ 10.000-20.000 դրամի միջակայքում:
