Ապօրինի կառուցված աստիճաններն ապամոնտաժվեցին
Կարմիր բլուր կայարան 5 հասցեում առանց քաղաքաշինական փաստաթղթերի բետոնե հարթակի և աստիճանների կառուցման շինարարական աշխատանքները կասեցվել և ապամոնտաժվել են՝ աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում։
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք գործունեություն իրականացնել քաղաքաշինական օրենսդրությանը համապատասխան՝ հայտնում է Շենգավիթի թաղապետարանը։
