Սկանդալ Ադրբեջանում․ սահմանապահ ծառայության սակրավորները զբաղվել են թմրանյութերի վաճառքով
Սկանդալ Ադրբեջանում․ սահմանապահ ծառայության սակրավորները զբաղվել են թմրանյութերի վաճառքով
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հերթական սկանդալային բացահայտումն է կատարել այդ երկրի Պետական Սահմանային ծառայությունում։ Պարզվել է, որ Պետական սահմանապահ ծառայության չորս զինվորական սակրավոր, ովքեր իրականացրել են ականազերծման աշխատանքներ պատերազմի հետեւանքով ադրբեջանական կողմի հսկողության տակ անցած տարածքներում, զուգահեռաբար զբաղվել են թմրանյութերի անօրինական վաճառով։ Իրականացված քննչական գործողությունների եւ խուզարկությունների ընթացքում նրանց մոտից առգրավվել է ընդհանուր առմամբ 95,7 կգ տարբեր տեսակի թմրանյութեր։ Թմրանյութերը հայտնաբերվել են նրանց մոտ՝ Ջաբրայիլի շրջանի «Հորադիզ» սահմանապահ ջոկատի տարածքում։ Չորս սակրավորներն էլ ձերբակալված են։
