16 տարեկան աղջիկների և տղաների Բասկետբոլի ազգային հավաքականները արծաթե մեդալներ նվաճեցին Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններում.Հրաչյա Ռոստոմյան
Սիրելի՛ մարզասերներ,
Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների և տղաների Բասկետբոլի ազգային հավաքականները արծաթե մեդալներ նվաճեցին Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններում:
Սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ մեր պատանիներին և նրանց մարզիչներին՝ գրանցած արդյունքների համար: Մարզչական շտաբերն ամեն ջանք ներդրել էին լավագույն արդյունքի համար և նրանց նվիրվածությունը նկատելի էր նույնիսկ անզեն աչքով:
Մեր պատանեկան հավաքականների գրանցած արդյունքները գալիս են ապացուցելու, որ այս ասպարեզում մեծ ներուժ ունենք և ապագայում կարող ենք արժանի համալրումներ ունենալ ազգային հավաքականներում:
Անչափ ուրախալի էր, որ թե՛ աղջիկների, թե՛ տղաների պայքարում լավագույն խաղացողի կոչումները ստացան Հայաստանը ներկայացնող մարզիկները՝ Սեդա Գաբրելյանը և Գրեգորի Մողոյանը:
Վստահ եմ, որ այս արծաթե մեդալներն ավելի ուժեղ կդարձնեն մեզ և հենց այսօրվանից կսկսենք ավելի եռանդով ու ոգևորված նախապատրաստվել 2023 թվականի Եվրոպայի առաջնություններին:
Հ.Գ.Հարկ եմ համարում, ևս մեկ անգամ հիշեցնել, բոլորովին վերջերս Հայաստանի Բասկետբոլի ազգային հավաքականը կրկին փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն էր դարձել։
Այնպես որ հաղթանակներն առջևում են ??????
