«Կումայրի» արգելոց-թանգարանը ստեղծվեց ՀԽՍՀ Կառավարության 1980 թ. որոշմամբ

«Կումայրի» արգելոց-թանգարանը ստեղծվեց ՀԽՍՀ Կառավարության 1980 թ. որոշմամբ, Գյումրիի պատմաճարտարապետական ինքնատիպ ժառանգության (մոտ 1200 շինություն) պահպանման նպատակով: 1970-ականների վերջին տարիներին քաղաքը սպառում էր իր վարչական սահմաններում գտնվող կառուցապատումից ազատ հողատարածքները, և կառուցապատումները շարունակելու համար պետք է քանդվեին քաղաքի կենտրոնի պատմական ցածրահարկ կառույցները: Բայց քանդել այդ շենքերը կնշանակեր գյումրեցիներին զրկել պատմական հիշողությունից: Այդ շինություններից յուրաքանչյուրը մի պատմություն էր, հին օրերի քարահունչ վկա:
Երկրաշարժը և դրան հաջորդած տարիները իրենց ավերիչ հետքերը թողեցին այդ շենքերի վրա. անխնամ, ճաքերով, անշուք կցակառույցներով դրանք վերածվեցին հին փայլը կորցրած գեղեցկուհիների:
Արգելոցի պահպանման տարածքը 1000 հեկտարից ավելի է:

Գյումրի քաղաքի կենտրոնում գտնվող Ձորի մայլա կոչվող հատվածում` Ռուսթավելի փողոցի դիտահորերի վրա նշված է Կումայրի պատմական արգելոցի հատակագիծը։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )