ՔԻՉ ՀԵՏՈ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀԻՍՈՒՍԻ ԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՏԵՂԱՆՔԻ ԶՆՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին՝ իր պատվիրակության հետ միասին։ Նրան ուղեկցում են եվրոպական մի շարք հայտնի լրատվամիջոցներ։

Քիչ հետո Կոտայքի մարզում գտնվող Հատիս սարի վրա եվրոպական և հայաստանյան լրագրողների ներկայությամբ տեղի է ունենալու Հիսուսի արձանի տեղադրման տեղանքի զննում, այսինքն՝ հստակ նշվելու է, թե որտեղ է իրականացվելու շինարարությունը իր ենթակառուցվածքներով։

Ենթակառուցվածքների շինարարությունն արդեն սկսվել է, կատարվում են ջրագծերի, էլեկտրականության հետ կապված աշխատանքներ, և ճանապարհի բացում։

Նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը կազդարարի շինարարական աշխատանքների մեկնարկը, ինչպես նաև կնախանշվեն շինարարական աշխատանքների ժամկետները։

Նշենք, որ ՄԱԿ-ի համաշխարհային կազմակերպությունը ինքը կոորդինացնում է 159 երկրների զբոսաշրջության զարգացման ռազմավարությունները։

 

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )