Գործող իշխանությունը Հայաստանը հասցրել է անդունդի եզրին

Գործող իշխանությունը Հայաստանը հասցրել է անդունդի եզրին
Այն որ Հայաստանը բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը, այլեւս բոլորին է հայտնի:Նիկոլի վարչախումբը խաբում է հասարակությանը՝ամենափոքր հարցից, մինչեւ կարևոր նշանակության։ Հրապարակային դաշտում իշխանականները հանդես են գալիս գոյություն չունեցող ձեռքբերումներով, սակայն իրական կյանքում ժողովուրդը չի էլ հասկանում, թե ինչ ձեռքբերումների մասին խոսքը։Իրականության մեջ՝տեսանելի է բարձիթողի վիճակը, մի խոսքով՝բարդակը։Պատերազմից 1.5 տարուց ավելի է անցել, բայց որեւէ անվտանգային հարց չի լուծվել, ոչ սահմանն են կահավորում, ոչ բանակն են վերազինում։Բոլոր ոլորտներում է էս անգործությունը.չկա պայքար աճող աղքատության դեմ, չկա պայքար ընդլայնվող հանցագործությունների դեմ, չկա պայքար ահագնացող արտագաղթի դեմ, չկա պայքար սողացող գնաճի դեմ։Իշխանությունը վճռականորեն լծված է ավելի ազնիվ պայքարի՝նախկինների դեմ քրեական գործեր հարուցելով ու մասկի շոուներով։Սա չէ կարեւորը, ամենավտանգավորը այն է, որ Հայաստանը բերել-հասցրել են անդունդի եզրին, բայց տպավորություն է, որ մարդիկ դեռ թմբիրի տակ են եւ չեն գիտակցում, որ էդ անդունդի մեջ հայտնվելու ենք բոլորս, ովքեր էլ հասկանում են, իշխանությունը անպայման հաշվեհարդար է տեսնում այդ մարդկանց նկատմամբ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )