ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ եւ ԲՀԿ ՇՄ կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանի նախաձեռնությամբ բացվեց 7-օրյա ամառային ճամբարը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ եւ ԲՀԿ ՇՄ կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանի նախաձեռնությամբ բացվեց 7-օրյա ամառային ճամբարը, որտեղ 8 տասնյակից ավել երեխաներ ակտիվ հանգիստ կանցկացնեն։
Գաղտնիք չեմ բացի երբ ասեմ թե պարոն Ծառուկյանի ուշադրությունից չի վրիպում ոչ մի երեխա ,ով իսկապես կարիք ունի աջակցության …… դեռևս մի քանի շաբաթ առաջ պարոն Ծառուկյանի հովանու ներքո Արցախյան հերոսամարտի զոհված տղաների փոքրիկներին հաճելի անկնկալներ մատուցվեցին և եվս մեկ անգամ այս քայլով ցույց տվեցինք,որ տղաները չեն զոհվել հանուն ոչնչի և մենք հիշում ենք իրենց սխրանքը։
Այս անգամ հերթը Շիրակի մարզի փոքրիկներինն էր, ովքեր ցանկություն էին հայտնել ամառային ճամբարի։
Տիկին Վիրաբյանի նախաձեռնությամբ և պարոն Ծառուկյանի մեծ աջակցության շնորհիվ այս փոքրիկ ցանկությունը նույնպես իրականություն դարձավ և երեխաները հրաշալի օր անցկացրեցին։
Բազմաբովանդահ,ճանաչողական և ուսուցողական խաղերը անպակաս էին և փոքրիկները իսկապես ջերմ տպավորություններով և հիշողություններով հեռացան։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ծառուկյանին աջակցության և երեխաների կողքին ամուր կանգնած լինելու համար։

