Ինչու էին «ընդդիմադիրները» վստահ, որ Նիկոլին 2-3 օր է մնացել

Ավելի քան 50 օր «դիմադրություն շարժում» խորհրդարանական ընդդիմությունը հավաքեցին վրանները եւ հայտարարեցին նոր մարտավարության, ծրագրային մշակումների եւ այլնի մասին։ Նրանց գործողությունների «ամփոփումը» հանգում է հետեւյալին՝ հաջողվեց կանխել կապիտուլյացիոն նոր փաստաթղթերի ստորագրումը, չհաջողվեց լուծել Փաշինյանի պաշտոնանկության հարցը։ Փողոցային ակցիաների մեկնարկին հայտարարվում էր, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը 2-3 օր է մնացել, ընդ որում՝ հայտարարվում էր ամենայն վստահությամբ։ Հնարավոր է՝ ակցիաների կազմակերպիչները կարծում էին, որ շարժումը «համազգային ընդգրկում կունենա» եւ չի մնա զուտ կուսակցական շրջանակում,բայց պայքարի 50 օրերը ցույց տվեցին, որ Նիկոլը ճիշտ էր, իրենք սխալ: Խորհրդարանական ընդդիմությունը այդպես էլ քննարկման չի դնում մի քանի պարզ հարց, որոնք կարող էին շրջել իրավիճակը։ Փաշինյանի իշխանության հեռացումը ինքնիշխան ազգային-պետական շահերի ու իրավունքների խնդիր է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )