Հարոյանը ճանաչվել է Ուրալ-Ռոստով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Armsport.am-ը գրում է․
Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է ՌՖՊԼ-ի 4-րդ տուրի՝ «Ռոստովի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկությունն անցկացվել է «Ուրալի» պաշտոնական կայքում:
Եկատերինբուրգը ներկայացնող ակումբը ոչ-ոքի՝ 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը, չնայած խաղի ընթացքում երկու անգամ առջևում էր հաշվի մեջ:
Հիշեցնենք՝ Վարազդատ Հարոյանն «Ուրալի» կազմում մասնակցել է ամբողջ խաղին: Ֆուտբոլիստը 20-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով:
