Մեկ այլ նպատակով ինձ հետ թող կապ հաստատեն հերոսների ընտանիքները

Ինձ հետ թող կապ հաստատեն 44 օրյա պատերազմում զոհված հերոսների բոլոր այն կանայք, ովքեր հունիսի 1-ի ծրագրին մասնակցելու համար դիմել էին ինձ, սակայն տարբեր պատճառներով իրենց բալիկները չմասնակցեցին։
(Օրինակ տվյալները փոխանցել էին ինձ սահմանված ժամկետից ուշ)։
Ես չեմ մոռացել, որ բոլոր այս մարդկանց խոստացա իրենց բալիկներին ներառել մեր մյուս ծրագրերում եթե բալիկների տարիքային խումբը համապատասխանի մեր հաջորդ ծրագրերի ֆորմատին։
Հիմա եկավ այդ պահը❤️
Գրեք ինձ անձնական նամակով ձեր բալիկների՝ անուն ազգանուն հայրանուն, տարիք եւ Ձեր հեռախոսահամարը։
Շնորհակալ եմ պարոն Ծառուկյանին հերթական հրաշալի ծրագիրը կազմակերպելու եւ հերոսների ընտանիքի անդամներին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։
Հայրենիքը գործով են սիրում❤️?
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )