Գնաճի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
Ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով արտարժույթի շուկայում վերջին շրջանում բավականին կտրուկ տատանումներ են գրանցվել, որի արդյունքում բիզնեսը մեծ կորուստներ է կրել:Չնայած արտարժույթի շուկայում տեղի ունեցող կտրուկ տատանումներին՝ Հայաստանում գնաճը պահպանվում է:Թերևս պատճառն այն է, որ գործարարները չեն հավատում, որ փոխարժեքի այս վիճակը երկար կպահպանվի: Նրանք տեսել են, թե ինչպես է մեկ շաբաթվա, մեկ ամսվա մեջ դոլարը կտրուկ բարձրանում-իջնում: Գործարարները պարզապես փորձում են կառավարել ռիսկերը՝ ապրանքների գինը պահպանելու միջոցով:Բացի այդ՝ հայկական շուկայում մենաշնորհներն են գերիշխում, այս տարիների ընթացքում խորացել է Հայաստանի տնտեսության մենաշնորհացման մակարդակը: Գների աճը նաև մենաշնորհացման մակարդակի մասին է խոսում: Մենաշնորհ կազմակերպություններն օգտվում են առիթից, ստանում են գերշահույթ, ավելացնում են շուկայում իրենց մասնաբաժինը, որից տուժում է փոքր ու միջին բիզնեսը: Փոքր ու միջին բիզնեսը միջին խավը ձևավորող կարևոր գործիքներից մեկն է:Դոլարի և եվրոյի արժեզրկվելը կօգնի, որ ներմուծվող ապրանքներն էժանանան, բայց դրան զուգահեռ չպետք է մոռանալ, որ դրանից տուժում են արտահանողները:
